▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ

Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ 18-ամյա Դինա Նեմցովան ու նրա ընտրյալը՝ Դմիտրի Մաթեւոսովը, ծրագրում էին ամուսնանալ հաջորդ տարի, բայց որոշել են շտապել։

Ուրախալի իրադարձության մասին անձնական միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան՝  հրապարակելով լուսանկար ու շնորհավորելով․  «Դինա եւ Դիմիտրի, շնորհավորում եմ օրինական ամուսնության առիթով։ Երջանիկ եղեք, իմ երեխաներ»,- նշել է Օդինցովան։

Ավելի վաղ Բորիս Նեմցովի դուստրը նշել է, որ վաղ ամուսնության հարցում ոչ մի սարսափելի բան չի տեսնում։ Դինա Նեմցովան հայտնել է, որ վստահ է սիրելիի ընտրության հարցում։

Դմիտրին եւ Դինան միասին են արդեն երեք տարի։ Մաթեւոսովը Նեմցովային առաջարկություն է արել հունիսին։ Երիտասարդները նույնիսկ չէին քննարկում միասին ապրելու հնարավարությունը։ Հարսնացուն խիստ դաստիարակություն է ստացել եւ չէր կարող տեղափոխվել սիրելիի բնակարան առանց անձնագրում կնիքի։

Աղբյուրը՝ Dni.ru

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more