▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունտ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում` իրավիճակը լարված է. նոր մանրամասներ

Տեղեկացրել էինք, որ լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմել էին, որ  հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, բղավելով` մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

«Կանազի»«Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

nrnak.com-ը գրում է, թե  հայտնի է դարձել, որ ԵԿԶՀ-ում բավականին լարված իրավիճակ է․ զինհոսպիտալ է ներխուժել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի վաշտերից մեկը՝ զինված ինքնաձիգներով և ռետինե մահակներով։ Տագնապով Զինհոսիպտալ են ժամանել գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ- լեյտենանտ Ապրիամովը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար տիկին Մարգարիտան։ Նախնական տվյալներով բունտի պատճառը եղել է զինհոսպիտալում գտնվող հոգեբուժական բաժանմունքում զինվորների՝ ալկոհոլ օգտագործելու փաստը: Երբ ներս է մտել հերթապահ բժիշկը և դիտողություն արել զինվորներին, իբր թե հոգեկան շեղում ունեցող զինծառայողները քաշքշել են նրան և դիմել փախուստի։ Այս խնդրին ավելի արագ արձագանքել է ոստիկանությունը, տվյալ դեպքում Արաբկիրի բաժինը և, բերման ենթարկելով փախուստի դիմած զինծառայողներին, հանձնել նրանց ռազմական ոստիկանության աշխատակիցներին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more