▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի

 

Սբ. Սարգիս եկեղեցու մոտ, Առաջնորդարանի բակում բողոքի ակցիա էին կազմակերպել` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի դեմ` ի պաշտպանություն Արարատյան թեմի «Արարատ» երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի:

Henaran.am-ի փոխանցմամբ բողոքի ակցիան սկսվել է միջադեպով: Եկեղեցու սպասավորները պատռել են Սբ. Սարգիս եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագի վերնաշապիկը:

Քաշքշուկի պատճառը եղել է այն, որ երիտասարդական միությունը ցանկացել է եկեղեցուց դուրս բերել տեխնիկան`  ակցիան սկսելու համար, սակայն չեն թույլատրել:

Բողոքի ակցիային մասնակցել են   «Արարատ» միության շուրջ 30 անդամներ, որոնց ընդառաջ է դուրս եկել  Տեր Շահենը հայտարարելով, որ երիտասարդները եսասիրությամբ են առաջնորդվում, քանի որ իրականում Տեր Հակոբը ոչ թե պաշտոնանկ է արվել, այլ առաջ է քաշվել և  այսուհետ նա սպասարկելու է ոչ միայն Արարատյան թեմի, այլ բոլոր թեմերի երիտասարդական միությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները չեն լսել  Տեր Շահենի խոսքերը`  քանի որ համոզված են, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Տեր Շահենի նյարդերը տեղի են տվել   նա ասել է,  որ Տեր Հակոբը կարգապական խախտում է արել: Բողոքավորների խոսքով, նրանք Նավասրադ Կճոյանի դեմ չեն բողոքում, այլ պահանջում և  խնդրում են հետ բերել Տեր Հակոբին:

Մանրամասները` henaran.am-ի տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more