▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծագումով հայ քանի՞ հեղինակավոր «օրենքով գող» կա այսօր

‎-Պարոն ԳԱԼՈՅԱՆ, Ծագումով հայ քանի՞ հեղինակավոր «օրենքով» գող կա այսօր:

-Երկու-երեքը կան նոր սերնդից, որոնք կարող են դեր խաղալ. նոր ժամանակներ են գալիս, նոր գործընթացներ են տեղի ունենում այդ աշխարհի առջև, այսինքն՝ թալանելու և՛ ձևերն են փոխվում, և՛ նյութերը: Նրանք կգան, և կիմանանք, քանի որ Դեդ Հասանի մոտիկներն են՝ ռուսական թևից:

-Սվո Ռաֆից հետո կարծես հայերը դուրս մղվեցին կրիմինալ աշխարհի մեծ կայսրությունից, և առաջ եկան վրացիները, չեչեններն ու ադրբեջանցիները այն դեպքում, երբ ժամանակին հայերն ու վրացիներն այս իմաստով հավասար դիրքերով էին շարժվում այս աշխարհում: Ի՞նչ պատճառով ամայացում տեղի ունեցավ այս դաշտում:

-Ժամանակին Վանո Սիրադեղյանը այս երկրի համար արեց առավելագույնը: Նա արեց այնպիսի մի բան, ինչ ժամանակին արեց Դուչեն Իտալիայում, և ինչ որ արեց Վանոյից հետո Սաակաշվիլին Վրաստանում: Վանոն մաքրեց Հայաստանը տականքներից, որովհետև հայկական կրիմինալ աշխարհում շատ տականքներ կային: Սակայն հայկական գողական աշխարհի մեջքը դեռևս չի կոտրվել: Ես շատ ուշադիր եմ կարդում մամուլը՝ «Հայկական ուժ»-ի գործը շարունակվում է, նշանակում է, որ այդ հզոր երկրի համար դա հզոր ուժ է: Բայց Սվո Ռաֆի գիտելիքների, հզորության տեր մարդ դեռևս ասպարեզում իրեն ցույց չի տվել: 1999 թվականին, երբ ես գիրք հրատարակեցի, հաշվառված էր 156 «օրենքով» գող ամբողջ ԽՍՀՄ տարածում, տասը տարի հետո այդ ցուցակը հասավ 1000 մարդու, բայց այդպես չի լինում: Այս ցուցանիշը հիմնականում ավելացավ վրացիների շնորհիվ, նրանք սկսեցին գումար տալով առնել այս կոչումը: Այսինքն՝ կրիմինալ աշխարհը դուրս էր գալիս իր նախկին սկզբունքներից:

Անկախության տարիներին կրիմինալ աշխարհի վերաձևումն էր նաև այն, որ մեր կրիմինալ աշխարհն ու օլիգարխիան համարյա խառնվեցին իրար, իսկ դա սարսափելի է: Սրա վատն այն է, որ ամեն ինչ խառնվում է իրար: Օլիգարխները ոչ մի օրենքի չեն ենթարկվում: Եթե գողականների օրենքներին ենթարկվեին, ֆիզիկապես ոչնչացված կլինեին, որովհետև գողական աշխարհում կան «չի կարելի»-ներ: Հայաստանում օլիգարխներն ավելի մեծ անուն ունեն, քան գողերը, բայց ոչ հեղինակություն:

-Հնարավո՞ր է օլիգարխ-«օրենքով» գող հասկացությունները Հայաստանում հստակեցվեն:

-Հայ «օրենքով» գողերն անհանգստացնում են դրա համար, կրիմինալ աշխարհը կսկսի կամաց-կամաց մաքրվել նախ ներսից, հետո օլիգարխիան ստիպված կլինի ենթարկվել գողական աշխարհի օրենքներին: Ուշադիր կարդացեք թերթերը և կզգաք դա: Շատ են լինում միամիտ ինֆորմացիաներ, որ որևէ երկրում նրանցից մեկի գործերը չեն հաջողվել, հանկարծ Հայատսնաում շատ ճանաչված մարդու գործերը չեն հաջողվում ԱՄՆ-ում: Ինչո՞ւ է այդպես լինում: Ինչո՞ւ Armenian power-ը բռնվեց, և ԱՄՆ-ում այդքան մեծ գործ սարքվեց»:

Մելանյա Պետրոսյանցի գրառումը

 Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more