▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

«Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,-գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն։ Նա, պոկելով 167 կգ և հրելով 208 կգ, երկամարտում գրանցել էր 375 կգ արդյունք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more