▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Արշավական Միքայել Թոփուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ԱՄԵՆ անգամ ներկայացրած։


Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես՝ ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրսբերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր Սիմոնը, ու եթե ինքը չլիներ, էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք:
Ինքը ՀԱՅ է, ով նվիրված է իր Ազգին, իսկ դո՞ւք:
Ինքը մարզիկ է, ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել, իսկ դո՞ւք:
Ինքը էն տեսակն է, որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու, իսկ դո՞ւք
Իսկ դուք այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու Սոց. ցանցերի հարթակներում գրառում անողներ ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more