▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարենցավանում ծեծկռտուք է տեղի ունեցել 26 հոգու մասնակցությամբ

Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասի «VTB-ի խաչմերուկ» կոչվող տարածքում, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Էդգար Ս-ն, 25-ամյա Հենրիկ Ս-ն, 22-ամյա Արսեն Խ-ն, 24-ամյա Հովսեփ Հ-ն, 26-ամյա Սևակ Կ-ն և 22-ամյա Մայիս Ա-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Էդուարդ Մ-ի, 29-ամյա Խորեն Ե-ի, 29-ամյա Արայիկ Ս-ի 20-ամյա Դավիթ Ք-ի, 27-ամյա Աշոտ Մ-ի, 29-ամյա Ավետիս Մ-ի, 28-ամյա Կարեն Ս-ի, 35-ամյա Դավիթ Ս-ի 30-ամյա Գևորգ Ա-ի, 29-ամյա Հենրիկ Ա-ի, 23-ամյա Սամվել Ա-ի և 20-ամյա Վահե Խ-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում Վահե Խ-ն «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մայիս Ա-ն «աջ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով, վերհոնքային շրջանի սալջարդ ձախից» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ դեպքին մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Ռոբերտ Խ-ն, 23-ամյա Հայկ Գ-ն, 27-ամյա Արտյոմ Ս-ն, 37-ամյա Վահե Մ-ն, 20-ամյա Գոռ Մ-ն, 23-ամյա Նարեկ Ս-ն, 29-ամյա Վիգեն Լ-ն և 23-ամյա Ալեքսանդր Խ-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին Ռոբերտ Խ-ն, Կարեն Ս-ն և Հենրիկ Ա-ն ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more