Պարզվում է` ԲՀԿ «ուղեղային կենտրոնները» փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, որի առնչությամբ ԲՀԿ գրասենյակից երեկ «Հրապարակ»-ին ասացին, որ նման ծրագիր կա, և երկուշաբթի այդ կապակցությամբ իրենք հանդես կգան տեղեկատվությամբ, այլև` ԱՄՆ: Աշխատում են Միացյալ Նահանգներում Գագիկ Ծառուկյանի համար ներկայացուցչական հանդիպումներ կազմակերպել:
Պրոյեկտին մասնակցում է նաև ՀԱԿ-ը, և, ըստ թերթի աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո: Ավելին` տեսակետ կա, որ ԲՀԿ-ն անպայմանորեն համագումար է անելու, որի ժամանակ հռչակվելու է այդ մասին: Ընդ որում, այդ համագումարը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարից հետո` դեկտեմբերի 17-ի կողմերը: ՀԱԿ-ում և ԲՀԿ-ում մտմտում են Ծառուկյանի համար գոնե ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջոն Քերրիի մակարդակի հանդիպում կազմակերպել:
Սպասվո՞ւմ է Ծառուկյանի այց Միացյալ Նահանգներ` «Հրապարակ»-ը փորձեց ճշտել նրա մամլո քարտուղարից: «Այս պահին նման այց պլանավորված չէ»,- պատասխանեց Իվետա Տոնոյանը:
Ծառուկյանը կմեկնի ԱՄՆ` «ԴԱԲՐՈՅԻ» հետևի՞ց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
![«Լսի՛ր, թե ինչ են քո մասին ասել». Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրեն Պետրոսյանին](http://asekose.am/filemanager/uploads/2023/12/week-4/surenpetrosyan.jpg)
more
![Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին](/filemanager/uploads/2024/07/week-1/harmonymeetup.jpeg)
more
![«Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերությունը եթե չարգելվի՝ կորցնելու ենք Արարատի մարզի գյուղատնտեսությունը»](http://asekose.am/upload/news/admin/2012/12/50bdd12e98c4b_medium.jpg)
more
![ԱԺ նախագահը նոր դաջվածք ունի․ ի՞նչ է մեկնաբանում օգնականը](/filemanager/uploads/2024/07/week-1/alensimonyan_1.jpg)
more
![ՔՊ խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը. Ջուլֆալակյան](http://asekose.am/upload/news/admin/2015/10/56347f8dc5fb8_medium.jpg)
more
![Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կաշառքի գործով կալանավորվեց «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը](http://asekose.am/upload/news/admin/2012/09/5062cef7ada16_medium.jpg)
more