▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի աշխատանքի հաճախելն ինքնին սենսացիոն նորություն է

Երեկ գրեթե բոլոր լրատվամիջոցների ԹՈՓ թեման ԲՀԿ ղեկավարի ԱԺ-ում գտնվելն ու Ալեքսանյան Սամվելի հետ «պաչիկով բարևն էր» (ի դեպ, նրանց ինչ հիշում եմ ու ինչքան ԱԺ-ի կադրերի մեջ տեսել եմ իրար պաչիկով են բարևում): Թեման այնքան ուռճացվեց, որ Սամվել Ալեքսանյանի՝ Ծառուկյանին բարև տալն աշխարհաքաղաքական տեսանկյունից սկսեցին մեկնաբանել՝ կապելով Հայրիկյանի դեմ մահափորձին, ռուսական «իմպերիալիզմի» ճնշմանը և Ռուբեն Հայրապետյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունների նոր զարգացումներով: Ձեռի հետ էլ Ալեքսանյանին «գեոկերպար» դարձրին: Սակայն, այս պատմության մեջ միակ զավեշտն այն է, որ ԱԺ պատգամավորի աշխատանքի հաճախելն ինքնին սենսացիոն բնույթի նորություն է դառնում՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more