▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավում եմ, որ իրականությունը պոզիտիվ ածականներով բնութագրել հնարավոր չէ

ԲՀԿ համագումարից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում` կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով  Սերժ Սարգսյանի` քաղաքաշինության նախարարությունում երեկ հնչեցրած ելույթին, ասել է, որ ինքն անձամբ ՀՀ նախագահի ելությում վտանգավոր միտումներ է տեսնում:
«...սահմանարար գիծ, մեր ու ձերի բաժանում` մենք իշխանությունները և դուք արտախոհրդարանական քաղաքական ուժեր, խորհրդարանական քաղաքական ուժեր, հեռուստաընկերություններ, տպագիր մամուլ»:

Հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոսքն, ըստ որի  չորս խորհրդարանական խմբակցություններ առավոտից կեսգիշեր սևացնում են իրականությունը, Նաիրա Զոհրաբյանը նշել է.

«ԲՀԿ-ն խոսում է փաստերով, ներկայացնում է այն, ինչ իրականում կա, ցավում եմ, որ իրականությունը այնպիսին է, որ պոզիտիվ ածականներով բնութագրել հնարավոր չէ»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more