▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնում, մնում է այլընտրանք

ԲՀԿ հերթական`  7-րդ հերթական համագումար, որն անցել է դռնփակ, ավարտվել է:

Լրագրողներին հարցերին պատասխանել  են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը։

Իսկ մինչ այդ լրագրողներին բաժանել են տեղեկատվություն համագումարում քննարկված հարցերի մասին և  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որը կներկայացնենք ավելի ուշ:

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար  Վարդան Օսկանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը  ընդդիմություն չի դառնում, այլ լինելու է այլընտրանք, ինչպես նաև առաջարկելու է  այլընտրանքային լուծումներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին