▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք` հայերի և ռուսների միջև

Հուլիսի 3-ի գիշերը Մոսկվա-Ռիգա մայրուղու 224-րդ կմ-ի վրա հայերի և ռուսների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սրճարաններից մեկում. Комсомольская Правда-ի տեղեկություններով ծեծկռտուքին մասնակցել է 8 մարդ: 

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ կոնֆլիկտի հիմքում  տարաձայնություններն են` ВАЗ-2115 մեքենայի առքուվաճառքի հետ կապված:

Կոնֆլիկտն ավարտվել է  դանակահարությամբ:

Комсомольская Правда-ի տվյալներով` մեքենան վաճառել են հայերը, իսկ թե կոնկրետ ինչը դուր չի եկել ռուսներին, և թե ով է սկսել կռիվը, հայտնի չէ: Վիրավորների մեջ կա մեկ ռուս, մեկ հայ, իսկ  մանրամասները պարզվում են: 

 

Աղբյուր` lurer.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more