▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ զարմանա, եթե Լուկոշենկոն հայտարարի, որ Մոսկվան ճիշտ է անում, որ Լաչինի միջանցքը փակ է պահում...

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին տարիներին Հայաստանի միակ ռեալ դաշնակիցը Լուկաշենկոն է: Երկու օր ա Հայաստանում ռուսական ագենտուրան լծված է մեզ` միութենական պետություն ներքաշելու ռուսների օրակարգը հերքելուն: Զարկը ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էր տվել, երբ ՀՀ ԱԽՔ Գրիգորյան Արմենին սադրիչ անվանեց՝ հերքելով, որ Ռուսաստանը պահանջում է Հայաստանից միանալ միութենական պետությանը: Ու թե՛ Պեսկովը, թե՛ ռուսական ողջ ագենտուրան իրենց բնորոշ ձևով ջայլամ են ձևանում, երբ դեմները դնում ես, որ հիշյալ հայտարարությունը ոչ թե Գրիգորյանն էր արել, այլ` ՀՀ-ում Բելառուսի դեսպանը:

Չգիտես՝ ինչու Բելառուսի դեսպանին սադրիչ չեն անվանում: Ավելին, դեսպանի հայտարարությունը միջազգային սկանդալի պատճառ է դարձել, բայց ո՛չ դեսպանի, ո՛չ էլ իր ներկայացրած երկրի վրա որևէ կերպ չի անդրադարձել: Խոսքը մի երկրի մասին է, որտեղ առանց նախագահի թույլտվության նույնիսկ շնչելն է խնդրահարույց...

Սա Լուկաշենկոյի «սադրանքներից» առաջինը չէ: Երևանում, շաբաթներ առաջ կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, նա հերթական անգամ սկսեց պնդել, որ Ալիևն իրենց ընկերն է, և որ Հայաստանը պիտի հանձնվի: Լուկաշենկոն անշուշտ ճիշտ է ասել, նա ասել է այն, ինչ կա, այնպես, ինչպես Բելառուսի դեսպանն է ասել այն, ինչ կա: Խնդիրը նրանում է, որ ասելով այն, ինչը կա, նա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Մոսկվայի համար: Պուտինը մեռավ ասելով, որ պայմանավորվածությունները պիտի թաքուն պահվեն, իսկ Բածկան բռնում, սաղ հրապարակում ա:

Լուկաշենկոյի այս համառությանը կարելի է նախանձել: Հենց այս համառության պատճառով վերջերս շատ տարօրինակ կերպով մահացավ Բելառուսի ԱԳ նախարարը, բայց ինչպես տեսնում եք, դա Ալեքսանդր Գրիգորիչին հետ չի պահում: Լուկաշենկոն շարունակելու է ամեն պատեհ ու ավելի շատ անպատեհ առիթով երդվել Մոսկվային հավատարմության մեջ ու, Մոսկվայի գծած սցենարները բացահայտելով, տապալելու է դրանք:

Չեմ զարմանա, եթե մի քանի օրից Լուկոշենկոն հայտարարի, որ Մոսկվան ճիշտ է անում, որ Լաչինի միջանցքը փակ է պահում...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more