«Չնայած դուք ներողություն խնդրեցիք, բայց, չեք կարծո՞ւմ, որ ձեր հայրիկի արտահայտությունն այնքան աղմկահարույց էր, որ պետք է հրաժարական ներկայացնեիք»,- դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց լրագրողը: Քաղաքապետն ասաց, որ չի ցանկանում պատասխանել հարցերին: Լրագրողներն արձագանքեցին, որ լրատվամիջոցների անցկացրած հարցման մասնակից քաղաքացիները ևս ասում էին, որ պետք է հրաժարական ներկայացնեիք: «Եկեք չշարունակենք: Լրատվամիջոցներն այս օրերին վստահորեն իրենց քաղաքական դիրքորոշումները հստակ արտահայտում են, ու մենք չենք կաշկանդում լրատվամիջոցներին՝ իրենց քաղաքական հայացքներն արտահայտելու»,- ասաց Ավինյանը: Դիտեք նաև՝ *** *** |
«Ձեր հայրիկի արտահայտությունն այնքան աղմկահարույց էր, որ պետք է հրաժարական ներկայացնեիք». լրագրողը՝ Տիգրան Ավինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet