▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր վրա դոլար, թե եվրո շպրտենք». քաղաքապետարանի մոտ կրքերը չեն հանդարտվում

Henaran.am-ը  գրում է, որ այսօր հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման բողոքի ակցիային ներկա էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի հետ կոնկրետ առաջարկներ քննարկելու համար զրուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, որը առաջարկեց ընտրել զրույցի քաղաքակիրթ տարբերակը և մի քանի մարդուց բաղկացած պատվիրակության հետ միասին թեման տեղափոխել քաղաքապետարանի պատերից ներս.

”Անցած անգամ շատ տհաճ բան եղավ, մեր վրա կոպեկներ շպրտեցին, ես ասեցի Ստյոպա Սաֆարյանին դուրս չգանք, ասեց էլ նման բան չի լինի, բայց նույնը էլի կրկնվեց”, -Արմեն Ռուստամյանին բացատրեց Ալբերտ Գևորգյանը:

“Ինչ եք ուզում, Ձեր վրա դոլար, թե եվրո շպրտենք”,-արձագանքեցին ակցիայի մասնակիցները:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more