637 թվականին արաբները գրավեցին և հիմնահատակ ավերեցին Տիզբոնը: «Տիզբոնի արքայից արքայի պալատում նրանց ձեռքն ընկավ նաև «Խոսրովի գարունը» կոչված հսկայական չափսերի աննման մի գորգ, որը զարդարում էր արքայական պալատի հատակը: Այն պատկերում էր մի ծաղկած այգի: Նրա ֆոնը մետաքսից էր և ոսկեթել բանվածքից, ուղիները` արծաթե, ջրավազանները` ադամանդներից և գույնզգույն թանկագին քարերից: Այն ստեղծում էր գարնան զարթոնքի տպավորություն: Այդ գորգը այն աստիճան թանկարժեք էր, որ ոչ ոք չհամարձակվեց իրեն վերցնել: Խալիֆ Օմարը չգիտեր, թե ինչպես վարվեր նրա հետ: Ալի իբն Աբի Թալիբի առաջարկով այդ հրաշք գորգը կտրտեցին և բաժանեցին պետության մեծամեծների միջև: Միայն Ալիին բաժին հասած այդ գորգի մի կտորը գնահատվել էր 20 հազար դիրհեմ»: (Վ.Բայբուրդյան, Իրանի պատմություն)
Օրվա վերջում հասկացա, թե այս պատմությունից ինչու եմ ազդվել: Զվարթնոցի շենքը քանդելու և փոխարենը «մակետ» սարքելու վանդալային այդ առաջարկը նույն շարքից է:
Չես կարող ընկալել ու զգալ գեղեցկությունը, ուրեմն կտրտիր, այլանդակիր, փչացրու: Այնտեղ` քոչվոր արաբները, այստեղ` այդ նույն Զվարթնոցով ժամանակին հպարտացող մանկուրտները:
Աղբյուր`mar-amirchanyan.livejournal.com
Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն` հավանություն է տրվել կառավարչի կողմից ներկայացրած նախագծին, և «Զվարթնոց» օդանավակայանի շենքը կքանդվի: