▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցեղասպանության թանգարանից խիստ կարևոր 19 գիրք է անհետացել, երբ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը եղել են գիտաշխատող». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Նյուզ»-ի եթերում սենսացիոն հայտարարություն արեց. «2004 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել գողություն: Խիստ արժեքավոր 19 գիրք անհետացել էր վերանորոգման ժամանակ: Երբ «Լինս»-ի հիմնադրամով թանգարանը վերանորոգվում էր, գրքերը տարվել էին մեկ այլ վայր, որտեղից ամենակարևոր գրքերն անհետացել են: Նախկին տնօրենը քրեական գործ չէր հարուցել, երբ ես դարձա տնօրեն 2006-ին, առաջիններից մեկը պետք է հարուցեի քրեական գործ: Չէ որ գողոնը կմնար իմ ղեկավարության ժամանակի վրա: Նախկին տնօրենը հիմնավորեց, որ գործ չի հարուցել, որ աղմուկ չլինի:
Քանի որ իրենք հրաժարվեցին ընդունում-հանձնում իրականացնել, ես հարուցեցի քրեական գործ 2007-ի հուլիսին:

Իմ ունեցած տվյալներով, հարցաքննվել են նաև այդ տարի թանգարանի ասպիրանտ գիտաշխատող հանդիսացած երկու անձ՝ Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Վարդանյանը: Ընդ որում, ամենածանր հանցագործությունների բաժինն է նրանց տարել ու հարցաքննել:

Իմ խնդիրն է հասկանալ, թե արդյոք գործը կարճվել է զուտ այն պատճառով, որ երկու անձ հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից: Հիշենք, որ 2007 թվականի հուլիս ամսվա հայտնի թուղթը կար, որ Արարատ Միրզոյանը դարձել է «Օմեգա»: Արարատ Միրզոյանը չհերքեց տեղեկությունները, որ ինքը հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից` օգնություն ցուցաբերելու համար:

Ընդ որում, Արարատ Միրզոյանը փորձել է աղջիկներից մեկի վրա բարդել կասկածը՝ ասելով, որ գողություն կատարողն այդ աղջիկն է:

Ես հիմա ուզում եմ, որ Ժաննա Անդրեասյանը վերաբացի այդ քրեական գործը, մենք տեսնենք, թե ինչ ցուցմունքներ են տվել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, և փորձենք հասկանալ, թե որտեղից կարելի է գտնել այդ գողոնը»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more