▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ հաջողություն ենք մաղթում, տղանե՛ր. Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը մեր հավաքականի կողքին են

 

Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին ուժերն է չափելու Սերբիայի ընտրանու հետ:
Վնասվածքի պատճառով խաղին չի կարողանա մասնակցել մեր ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը: Յուրան տեսաուղերձով դիմել է երկրպագուներին.
«Ողջույն բոլոր իմ երկրպագուներին: Ես շատ էի սպասում այս հանդիպմանը, բայց ցավոք սրտի չեմ կարողանալու խաղալ: Վնասվածքս շատ լուրջ է, ինձ համար շատ վտանգավոր է: Բոլորդ էլ գիտեք, որ միշտ ցավերով խաղացել եմ հանուն մեր ազգային հավաքականի, հանուն մեր թիմի, բայց այս անգամ չեմ կարողանալու, քանի որ 4 ամիս չեմ խաղացել, և շատ վտանգավոր կլինի խաղադաշտ դուրս գալը:
Բոլորին կոչ եմ անում լինել մեր հավաքականի կողքին: Եկեք ստադիոն, օգնեք թիմին: Ձեր օգնությունը թիմին ուժ է տալիս: Ես էլ եմ գալու Հայաստան, լինելու եմ ստադիոնում, լինելու եմ մեր տղաների, իմ ընկերների կողիքն:
Հուսով եմ՝ ձեզ բոլորիդ կտեսնեմ ստադիոնում, և մեր հաղթանակին բոլորով կուրախանանք»:

Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին ուժերն է չափելու Սերբիայի ընտրանու հետ: Վնասվածքի պատճառով խաղին չի կարողանա մասնակցել մեր ազգային թիմի առանցքային խաղացողներից  Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը: Վերջիններս տեսաուղերձով դիմել են երկրպագուներին.
«Ողջույն բոլոր իմ երկրպագուներին: Ես շատ էի սպասում այս հանդիպմանը, բայց ցավոք սրտի չեմ կարողանալու խաղալ: Վնասվածքս շատ լուրջ է, ինձ համար շատ վտանգավոր է: Բոլորդ էլ գիտեք, որ միշտ ցավերով խաղացել եմ հանուն մեր ազգային հավաքականի, հանուն մեր թիմի, բայց այս անգամ չեմ կարողանալու, քանի որ 4 ամիս չեմ խաղացել, և շատ վտանգավոր կլինի խաղադաշտ դուրս գալը:
Բոլորին կոչ եմ անում լինել մեր հավաքականի կողքին: Եկեք ստադիոն, օգնեք թիմին: Ձեր օգնությունը թիմին ուժ է տալիս: Ես էլ եմ գալու Հայաստան, լինելու եմ ստադիոնում, լինելու եմ մեր տղաների, իմ ընկերների կողքին:
Հուսով եմ՝ ձեզ բոլորիդ կտեսնեմ ստադիոնում, և մեր հաղթանակին բոլորով կուրախանանք»,-ասել է Յուրան:

Արազն էլ իր տեսաուղերձում նշել է. «Ողջույն, ես եմ՝ Արազը: Փորձում եմ թիմին օգնել՝ ինչպես կարող եմ: Բոլորը գիտեն, որ փոքր-ինչ բարդ է լինելու, բայց ես վստահում եմ տղաներին: Երկրպագուների աջակցության պայմաններում ամեն ինչ հնարավոր է: Ձեզ հաջողություն եմ մաղթում, տղանե՛ր»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more