▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարները շարունակում են սպասել իրենց պահանջների կատարմանը

Ցուցարարները շարունակում են սպասել իրենց պահանջների կատարմանը: Եվ, քանի որ Երևանի քաղաքապետարանից ոչ ոք դուրս չի գալիս, մի քանիսը որոշեցին անժամկետ նստացույց հայտարարել:

Նշենք, որ ցուցարարները պահանջում են քաղաքապետի, Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները:

Իսկ ոստիկանների և ցուցարարների միջև լարվածությունը կարծես թե չի ավարտվում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց զգույշ լինել, քանի որ նրանց մեջ սադրիչներ կան: Նա այս պահին նկատի ունի Գևորգ Սաֆարյանին:

Երևանի փոխոստիկանապետը ասաց, որ իրականությանը չի համապատասխանում նաև ոստիկանի կողմից սփյուռքահայ երիտասարդին ասված «Գնա', քո երկրում պայքարիր» լուրի հավաստիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more