▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարեր ի վեր մեզ խանգարում են չուզողությունը, նախանձը, չարությունը

Վերջին շրջանում լսելով որոշ «ընդդիմախոսների» և կարդալով որոշ «ընդդիմագիրների» ամպագոռգոռ, դատարկ և անհեթեթ ելույթները՝ ինձ մեկ հարց է տանջում. «Մի՞թե ատելությունը, չարությունն ու շահամոլությունը ձեր մեջ այնքան խորն են արմատներ գցել, որ ոնց որ լրիվ արդեն խառնում եք սաղ»:
Տարբերություն չկա, որ դիմացինդ ընդդիմադիր է, իշխանամետ է, հեթանոս է, աթեիստ է, քրիստոնյա է, ցեղակրոն է, խելացի է, տգետ է, մանկամիտ է, փողատեր է, աղքատ է, գինովցած է, սթափ է, գիտնական է, հոգեկան հիվանդ է, կոսմոպոլիտեն է... Կապ չունի՛, ինքը ՀԱ՛Յ է: Դարեր ի վեր մեզ դա է միշտ խանգարում՝ «չուզողություն», նախանձ, չարություն, ագրեսիա ազգակցի հանդեպ, «պիտակավորելու» և «տակառ գլորելու» մեծ վարպետությունը... Փոխել է պետք հայացքները: Սրանք են, որ քաշում են դեպի անդունդ: 
Դուք ձեզ քրիստոնյա եք անվանում, չէ՞: Ի՞նչ է գրված Նոր Կտակարանում...
Մատթէոս 5:21-23 «Լսել եք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակայ կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, և ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, և ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կլինի գեհենի կրակին»: 
Մատթեոս7:1-5 «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատուէք. որովհետև ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. և ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ չիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ չիւղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կայ: Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից չիւղը հանելու համար»:

Հ.Գ. Մի՛ չարացեք. դա կործանում է...
Հ.Գ.Գ. Բարի երկուշաբթի: Լավ շաբաթ եմ մաղթում:
/©Հովազ/

Ալբերտ Ունուսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more