▲ Դեպի վեր

Friday, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Դասադուլ Երևանի «արգենտինական» դպրոցում․ Ո՞րն է պատճառը․ Սյուզի Բադոյան

Դասադուլ Երևանի «արգենտինական» դպրոցում․ Ո՞րն է պատճառը․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի թիվ 76 դպրոցում քաոս է, դասադուլ։ ԿԳՄՍ նախարարն ու քաղաքապետ Ավինյանը չկան, թռած են։ Մեկ ծնողի սպառնալիքով 30 երեխա դասի չի ներկայանում 1 շաբաթ շարունակ։ 2-ա դասարանը դասադուլ է հայտարարել։ Միայն 1 երեխայով ֆիկտիվ դասապրոցես վարած տնօրեն Տկ. Ադամյանը հրաժարվում է պարզաբանումներ տալ, ինչի իրավունքը չունի:
Երկու ուստարի ձգվող խնդիրը ոչ կառավարելի երեխան է ու նրա մայրը, ով արդեն իսկ ուսուցչի է ծեծել դասասենյակում, քրգործ կա։ Հիմա սպառնում է վնասել տնօրենին, ասել է՝ էսենցիա չգիտեմ ինչ կլցնեմ վրադ, իր զավակի դասընկերներին է սպառնում դպրոցի բակում։ Ծնողի հետ խնդիրը քաոս է ստեղծել հեղինակավոր դպրոցում, քանի որ պաշտոնյաները թքած ունեն երեխաների ուսումից զրկված իրավունքի և դպրոցից դուրս մնալու ռիսկերի վրա։ Բացակայությունները շարունակում են։
Ստիպված եղա այսպես հանրային հնչեղություն տալ խնդրին, քանի որ տնօրենը իր պաշտոնն ավելի է նախընտրում, քան կառուցողական դաշտում համագործակցությունն ու երեխաների իրավունքը․․․
Հուսամ այս խնդրին լուծում կտրվի ՆԳՆ, ԿԳՄՍ, Սոցապ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միասնական ջանքով։
Այս բոլոր կառույցների անգործությունն է ծնել այս փնթի ու անկառավարելի իրավիճակը հանրակրթական դպրոցում»։
Մանրամասները՝ տեսանյութում։

***

Ավելւ ուշ, Սյուզի Բադոյանը հետևյալ գրառումն է կատարել․ «Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը փորձել է ստով մոլորեցնել լրագրողներին` ասելով՝ իբր 1 օր է թիվ 76 դպրոցի պրոբլեմատիկ դասարանը մեկ երեխայով դասապրոցես ունեցել։
Ստորև իմ պնդման ապացույցը․ դպրոցի տնօրինության մարտի 14-ի ժողովի արձանագրությունը, ինչպես նաև դասարանի ծնողների դիմում-պահանջը` տնօրեն Նարինե Ադամյանին։
Սա լուրջ փաստարկ է, որ կա բառադի վիճակ, անգործություն ԿԳՄՍ-ի, քաղաքապետի կողմից։
Այս փաստաթուղթը հայտնվել է իմ ձեռքի տակ ու լիքը փաստեր ունեմ անհրաժեշտաբար դեռ կհրապարակեմ, երբ կարիքը լինի։
Սույն պաշտոնյա տիկնոջ և թիվ 76 դպրոցի տնօրենի ծածկադմփոցը ծնել է մի իրավիճակ, որ ծնողներն այլևս պահանջելու են նաև տնօրենի հրաժարականը, մինչդեռ երեկ ու մինչև հիմա իրենց երեխաների անվտանգության երաշխիքներ են պահանջել, որպեսզի իրենց բալիկները ապահով հաճախեն դպրոց ու մարմնական վնասվածքներով, տագնապահար տուն չգնան։
Նկարում դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more