▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատարանը պարտադրում է ինձ ներողություն խնդրել Գռզոյից»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեսբուքյան գրառումը․

«Դատարանը պարտադրում է ինձ ներողություն խնդրել Գռզոյից՝ իրեն թալանչի անվանելու և նախագահին՝ իր դրածո կոչելու համար, նաև վճարել իրեն 400,000 դրամ:
Գռզոն նեղացել էր նաև «օլիգարխ» որակումից, սակայն Ազատությանը տված իր հին հարցազրույցներից մեկում ընդունել էր, որ օլիգարխ է, ուստի էս մասով դատարանն իմ մեղքը չընդունեց:
Հիմա, ինչով էի ես հիմնավորել Խաչատուր Սուքիասյանի՝ թալանչի լինելը: Մի պարզ դրվագով: Սուքիասյանների ընտանիքը 5,600 դոլարով սեփականաշնորհել էր մոտ 2 մլն դոլար արժողությամբ պետական գույք էն պայմանով, որ այն պիտի ծառայի հանրային շահերին (հանդիսանա նկարիչների ակումբ-ցուցասրահ), արդյունքում այդ շենքում մինչ օրս Գռզոյի բիզնեսներն են: Դատարանը սա չհամարեց թալան: Այդ շենքի սեփականաշնորհումը ստորագրել է Վահագն Խաչատուրյանը, որը հետագայում երկար տարիներ բարձր աշխատավարձով աշխատել ա Գռզոյի բանկում: Սրանով է հիմնավորված եղել պնդումս, որ նա Գռզոյի «մարդն» է, իր դրածոն: Հետաքրքիր է, որ այս որակումից նեղացել ա, ոչ թե նախագահ կոչվածը, այլ կրկին Գռզոն ու դատարանը չի համարել այս հանգամանքները հիմնավոր:
Ինչևէ, ինձնից պահանջում են հրապարակել հստակ տեքստով ներողություն ու հերքում, իմ պատիվը դրանից վստահաբար չի տուժում, կանեմ, իրականությունը դրանից չի փոխվելու:
Սրանք ինչ սուտ ասես կերցրեցին ժողովրդին ու ոչ ներողություն խնդրեցին, ոչ էլ հերքեցին, նույնիսկ այն ժամանակ, երբ կար դատարանի որոշում, բայց դե իրենց կարելի է, չէ որ գլոբալ բեսպրեձել ա:
Վերջին շրջանում, գիտեք, ես դատարանի որոշմամբ սահմանափակված եմ իմ լեքսիկոնի մեջ, այնպես որ կարող եմ դատարանի պահանջով հազար անգամ էլ ասել «պարոն Սուքիասյան», բայց թե ինձ ճանաչողները ու թե ինքը՝ Գռզոն, գիտեն թե իրականում ինչ կասեի ու ոնց եմ իրենց վերաբերվում։ Եթե դու քեզ բավարարված ես զգալու, Գռզո, ապա ինձ դժվար չի, մոտ օրերս կհրապարակեմ այդ տեքստը, որ օրը գա, դու տեքստով չէ, որ ներողություն ես խնդրելու...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more