▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավիթ ջան, փողը դուրս եք գրել, բա արի տար․․․»

«Դավիթ ջան, փողը դուրս եք գրել, բա արի աղբը տար․․․»

Երևանի Կողբացու փողոցում առկա պատկերն է։ Շինաղբը լցված է փողոցում, տանող չկա։ Մինչդեռ Երևանի վարչական շրջաններում հավաքված լքված շինաղբի բարձման ու տեղափոխման համար 2024թ․ բյուջով հատկացվել է 231 մլն 500 հազար դրամ։

2 օր առաջ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հավաստիացրել էր, թե աղբահանության հետ կապված որևէ խնդիր չկա, պարզապես կան տնտեսվարողներ, ովքեր հերիք չի աղբ են կուտակում, մի բան էլ չեն զանգում ու իրենց տեղյակ պահում, որ գան, հավաքեն։

«Մեր պատասխանատուները պտտվում են տարածքում, օրինակ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակցի հեռախոսահամարը գրեթե բոլոր տնտեսվարողներն ունեն, պետք է զանգեն ասեն` Դավիթ ջան, ո՞ր ժամին թափենք աղբը, նախատեսվածից շատ աղբ է կուտակվել, ձեռքով կարգավորվող հարց է սա, մարդիկ անբարեխիղճ են, չեն զանգում»,-ասել էր Կատվալյանը:

Բա Սաշա ջան կամ եթե կուզեք՝ Դավիթ ջան, բա քաղաքացիներն ասում են, ինչի՞ չեք անում։ Բա եկեք, տարեք աղբը։ Հիմա անբարեխիճն ո՞վ է՝ քաղաքացի՞ն, թե՞ դուք։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more