▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանը՝ 5-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին․ ինչու է լռել մինչ այժմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ինչո՞ւ է մինչեւ այսօր լռել ՊՎԾ` լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը 5-ամյա երեխայի` ամիսներ առաջ եղած վրաերթից հետո: Տղայի մայրը` Ալինա Կարապետյանը, հայտնել էր, որ իր որդուն Սանասարյանը վրաերթի է ենթարկել: Սանասարյանն էլ հայտարարել էր, թե «շառ» են անում, ինքը երեխայի վարերթի չի ենթարկել, ասել էր. «Երեխան մեքենայի կողքից` քարի վրայից թռնելուց դիպավ մեքենային, ընկավ գետնին»: Նա տեղեկացրել էր նաեւ, թե երեխայի մայրը 300.000 դրամ փող է պահանջել իրենից՝ սպառնալով, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի է ենթարկել: Եւ ուրեմն` ինչո՞ւ է Սանասարյանը լռել մինչ օրս եւ միայն հիմա է խոսում, երբ կատարվածի մասին արդեն աղմուկ կա:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նա պատասխանեց. «Այդ պահին ես պատկերացրել եմ` զգացմունքային իրավիճակ է, ծնող է, լավ: Բայց երբ ռեալ այս հեքիաթը պատմում են լրատվամիջոցներին, սրա մասին պետք է հաղորդում ներկայացվի: Ես արդեն հաղորդումը բանավոր հնչեցրել եմ, հավանաբար այսօր կամ վաղը փաստաբանի հետ պետք է գնամ ու կներկայացնեմ նաեւ գրավոր»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more