▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեդ Հասանը սպանվել է. ՌԴ Ներքին Գործերի Նախարարություն

ՌԴ ՆԳՆ-ն հաստատել  է, որ մահացու հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը:

Գրում է  Interfax-ն ու հիշեցնում, որ այսօր Մոսկվայում մահափորձ է իրականացվել Դեդ Հասանի վրա:

Հիշեցնենք, որ հայտնի քրեական հեղինակությունը վերջին տարիների արդեն երկրորդ անգամ է դառնում սպանության փորձի զոհ:

Ուսոյանի ուղղությամբ մի քանի փամփուշտներ են արձակվել Մոսկվայի կենտրոնում՝Պովարսկայա փողոցի ռեստորանի մոտ:

Ըստ ասեկոսեների, դիպուկահարը արձակել է զրահածակող փամփուշտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more