▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեդ Հասանի սպանության ժամանակ պատահաբար վիրավորված կինը նոր մանրամասներ է պատմել

«Նույնիսկ չգիտեի, թե ում եմ դիմավորելու. ամեն ինչ պատահական եղավ: Լսեցի, որ մեքենա է մոտենում ու գնացի դիմավորելու հյուրին»,- դժվարությամբ պատմել է 30-ամյա Մարյատ Բիքչուրինան, ով այսօր էր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել պալատ: Այս մասին է տեղեկացնում է Lifenews-ը:

Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ Դեդ Հասանի վրա կատարված մահափորձի ժամանակ ծանր վիրավորվել էր Старый Файтон ռեստորանի մատուցողուհին: Վիրավոր մատուցողուհու խոսքերով, ռեստորանում տեղյակ չեն եղել, որ ռեստորան է գալու Դեդ Հասանը: Կինը նաև խոստովանել է, որ «օրենքով գող»-ին ինքը շատ լավ է ճանաչել: Իսկ այն հարցին, թե ինչպիսի մարդ է եղել Դեդ Հասանը, պարզապես պատասխանել է` «Լավ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more