▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան չդարձած ու երգչուհի անգամ չդարձած... Լևոն Մութաֆյանը Արմինե Գրիգորյանի մասին

Երեկ լռեցի՝ չկամենալով իսկապես իջնել տխրահռչակ մի երգչուհու՝ Գրիգորյան Արմինեի, մակարդակին, սակայն այսօր արդեն չստացված ու չկայացած այդ ,,ընկերուհին,, առավել մեծ թափով է գրոհի անցել՝ փորձելով վիրավորանքը զենք դարձրած՝ մեղադրել ինձ իր եղբորը՝ նույնպես չկայացած երգիչ ու իբր հաղորդավար Գրիգորյան Սամվելին, քննադատելու համար... Շատերս ենք հիշում Մոսկվայում վերջերս կազմակերպված իբրև թե Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված համերգը: Ես իմ կարծիքն էի ներկայացրել այդ համերգի և մասնավորաբար Գրիգորյան Սամվելի ,,հաղորդավարական արվեստի,, մասին... Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներից մեկում ներկայացվում էին հայ երգն ու հայ խոսքը, մի քանի հարյուր միլիոն մարդ հետևում էր այդ համերգի հեռարձակմանը: Եվ... գրագիտությունից հեռու խոսք, գավառական ծեքծեքումներ, ավելորդ, միայն ցածրագին ռեստորաններում ընդունված ,,կոնֆերանսյե,,... Համերգը փրկում էր Նազենի Հովհաննիսյանն իր բարձր արհեստավարժությամբ, բեմական անսահման հմայքով, խոսքի մշակույթով... Ու ես գրել էի այս ամենի մասին...
Դերասանական կրթություն ստացած, սակայն դերասան չդարձած, երգչուհի անգամ չդարձած ու շատ վաղուց շոու-դաշտից դուրս մղված Գրիգորյան Արմինեին ոչ միայն դուր չի եկել իմ գրառումը, այլև այդ գեղցին որոշել է ինձ դաս տալ՝ համեմատելով Դավութօղլուի հետ... Հռհռացի, խնդացի այդ ողորմելի գոյության վրա, որը, հավանաբար, ինձ քննադատելով, փորձել է հիշեցնել իր գոյության մասին... Եթե դա է եղել նպատակը, ապա ասեմ, որ մի քիչ ստացվել է, իսկ եթե նպատակ է ունեցել պաշտպանության տակ առնել եղբորը՝ գոտկատեղից ներքև հարված հասցնելով ինձ, ապա ասեմ, որ շատ վաղուց խոպանչիական որակներով առաջնորդվողներն ինձ համար հետաքրքրություն չեն ներկայացնում...
Պարզապես Սայաթ-Նովան էր մեղք, որի հզոր ու հոգեթով խոսքի կողքին հնչում էր բալագանային թամադայի խոսքը...

 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more