▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեղերը վերցնում եմ, իսկ հետո վճարում դրանց համար. Ռաֆայել Քոթանջյանը` դեղատներից պարտքով օգտվելու մասին

Դիտեք նաև՝

«Ես դեղերը պարտքով չեմ գնում: Պարզապես չեմ կարող այդքան  վճարել միանգամից և վճարում եմ այնքան, ինչքան այդ պահին կարողանում եմ: Դա պարտք չէ, նման խնդիր չունեմ և նեղված չեմ: Պարզապես չեմ սիրում միանգամից ամբողջ գումարը տալ, դա պարտքի հետ պետք չէ կապել»,- Asekose.am-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը` մեկնաբանելով համացանցում հայտնված տեղեկությունը, որի համաձայն` ինքը դեղատներից դեղերը պարտքով է վերցնում:

Դերասանի խոսքով` սա պարզապես վճարման իր տարբերակն է, իսկ ինքը, որպես այդպիսին, որևէ ֆինանսական խնդիր չունի, քանի որ աշխատում է, ինչպես նաև թոշակ է ստանում.

«Ես դեղերը վերցնում եմ` մինչ աշխատավարձս և թոշակիս գումարը հավաքվում է: Ես նախընտրում եմ գնման այս տարբերակը, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ գնել այն դեղերը, որոնք ցանկանում եմ»:

Այն դիտարկմանը, որ արդյո՞ք  իրեն որպես ՀՀ ժողովրդական արտիստ անտեսված չի զգում` հաշվի առնելով, որ  բավականաչափ գումար չունենալու պատճառով ստիպված է դեղերը գնել այս տարբերակով,  Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ որևէ նեղվածություն և բողոք չունի.

«Որևէ մեկից դժգոհություն չունեմ, որովհետև ամեն մեկն իր բուժման նախընտրած տարբերակն ունի, ինձ համար այս ամենը նեղություն չէ»:

Զրույցի վերջում Ռաֆայել Քոթանջյանը հավելեց, որ ֆինանսական և առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք, որ համացանցային օգտատերերից մեկը գրել էր այն մասին, որ սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանին տեսել էր պարտքով դեղեր գնելիս: Գրառման մեջ օգտատերը դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին` գրելով հետևյալը.

«Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին, թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել:

Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսյայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը:
Չեմ ասում, որ սա ազգային ողբերգություն է, բայց, պարոն Ալթունյան, երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ո՞նց ես, չէ՞ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է, տալիս են»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` 

Նման դեպքեր ևս եղել են. Քոթանջյանը` մահվանը հաճախ հանդիպելու մասին

Առողջությանս անկումը կապված էր հարազատ մարդկանց կորստի հետ. Ռաֆայել Քոթանջյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more