▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիլիջանի «արու» համայնքապետը քաղաքում 972.2քմ հողամասն օտարել է 6,6 միլիոն դրամով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը խոսքերով պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ իսկական կոռուպցիան իր թիմակիցների, իշխանավորների մեջ է։ Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, այժմ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Վերջինս իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառել է՝ «արու»։ Ինչպես տեղեկանում եմ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակը 5715․0քմ սպասարկման հողամասով պատկանում է «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972.2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 801-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 972․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 29-ին որոշել է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակի սպասարկման 5715․0քմ հողամասին կից գտնվող, Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել «Հաղարծին» ՓԲԸ-ին: Հողամասի օտարման արժեքը կազմել է ընդամենը 6 միլիոն 644 հազար 307 դրամ:
Դիլիջան քաղաքի Թբիլիսիյան խճուղում 972 քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 6,6 միլիոն դրամը։ «Հաղարծին» ՓԲԸ-ն Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունն է, որը վերջին տարիներին ճանապարհների շինարարություն և սպասարկում չի իրականացնում, Սևան-Դիլիջան թունելից մինչև միջպետական ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկ ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Համացանցում այդ ընկերության մասին որոնում իրականացնելիս ցույց է տրվում azdarar.am կայքում 2021թ․ հունիսի 28-ին ՊԵԿ-ի ծանուցումը «Հաղարծին» ՓԲԸ-ի կողմից չկատարված հարկային պարտավորությունների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more