▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոգերը», «Տուզիկները», «Լայմաները»...առավելություն չպետք է ունենան մյուս քաղաքացիների նկատմամբ

Երեկվանից ընթերցում եմ «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին վերաբերող տարբեր մեկնաբանություններ:

Լինելով շահագրգիռ կողմ, զերծ կմնամ կոնկրետ շեշտադրումներից, սակայն` պետք չէ շահագործել այդ լռությունը եւ անտեղի մեկնաբանություններ անել:

Որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր հավատարիմ չեն իրենց կոչմանը եւ իրենց գործելաոճով նսեմացնում են գործին նվիրյալ ոստիկաններին եւ վարկաբեկում երկիրը: Այս երկրում «Դոգերը», «Տուզիկները», «Լայմաները»...առավելություն չպետք է ունենան ՀՀ մյուս քաղաքացիների նկատմամբ: Ես հարկ եմ վճարում, որ զարգացնեք եւ բարեփոխեք համակարգը ոչ թե «դոգեր» պահեք ոստիկանությունում:

Հարգելի ոստիկաններ, մեկընդմիշտ հիշեք, դուք ունենք նույն իրավունքները, ինչ ես` որպես ՀՀ քաղաքացի:

Եթե ոստիկան լինելը առավելություն եք համարում, ապա ցավում եմ Ձեզ համար, որովհետեւ դրանով առաջինը Ձեր մասնագիտությունը չեք հարգում եւ Ձեր բարեխիղճ գործընկերներին: Եթե համաձայն չեք եւ կարծում եք, որ այս երկրում դուք «ՎԵՐՋՆ» եք, խնդրեմ` ճանապարհը բաց է, կառավարությունն էլ բարենպաստ պայմաններ ստեղծէլ է...արտագաղթեք եւ թողեք երկիրը ազատ շնչի:
Մի բան էլ` անբարեխիղճ ոստիկանին իր տեղը ցույց տալը սադրել չէ եւ պետք չէ այդ բառը դարձնել մատի փաթաթան:

 

Լրագրող Գրիշա Բալասանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more