▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոյի ներկայացուցիչը սկանդալ է սարքել

Հայելի.am-ը գրում է. Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փալյանը Հայաստանում է, նա մասնակցում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։ Մեր տեղեկություններով Հայաստան ոտք դնելուն պես Փալյանը տհաճ միջադեպի մեջ է հայտնվել։ Պարզվում է՝ նրան Հայաստան է հրավիրել «Աշխարհով հայեր» հաղորդաշարի հեղինակ-վարող Մանանա Հակոբյանը, որ Դոն Պիպոյի հանրահայտ ֆիլմի հեղինակն է, եւ ըստ որոշ լուրերի Հայաստան իր բազում հյուրերի այցը կազմակերպել է Պիպոյի ֆոնդով։

Եւ ահա, Փալյանին դիմավորելու է գնացել նաեւ սփյուռքի փոխնախարարներից մեկը եւ Մանանան տեսնելով նրան, հոխորտացել է, թե ինչու է փոխնախարարը դիմավորելու եկել «իր» հյուրին։

Ի դեպ, Փալյանին Մանանան հարցեր է ուղղել եւ ճեպազրույցից հետո մեր հայրենակիցը մտերիմ միջավայրում չի թաքցրել զարմանքը լրագրողի ոչ հաշվենկատ հարցադրումների առիթով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more