Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը Էդգար Ղազարյանին հեգնեց. «Ձեր քննադատներն ասում էին, որ դուք անլրջացնում եք պրոցեսը: Դուք մտաք քննարկման՝ որպես վարչապետի թեկնածու (թեև հերքում եք) և անլրջացրիք այդ ողջ պրոցեսը: Հիմա անլրջացնում եք օմբուդսմենի պրոցեսը: Սա ինձ հիշեցնում ա մի անեկդոտ, որ ասում ա՝ էս տարի էլ Իտալիա չգնացինք»: «Դուք ուրիշ անեկդոտ չգիտե՞ք,- առարկեց Էդգար Ղազարյանը,- անցած անգամ էլ, որ ինձ կանչել էիք, էդ նույն անեկդոտը պատմեցիք: Եթե չգիտեք, ես Ձեզ էդ հարցում էլ կարող եմ օգնել»: Ականատես եմ եղել իրողությամբ, որ REC-ի կոճակը միացրած թողնելու համար դուք հեռացվել եք բաժնի պետի պաշտոնից՝ մնալով միայն որպես լրագրող: Եվ դա արվել է վարչապետի կողմից»,- Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ բանավեճի ընթացքում նաև ասաց Էդգար Ղազարյանը: Ի պատասխան Պետրոս Ղազարյանը նշեց, թե ինքը երբեք բաժնի պետ չի եղել:
|
«Դուք ուրիշ անեկդոտ չգիտե՞ք». Ղազարյանը՝ Ղազարյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet