▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք տրանսպորտի նախարար եք, ոչ թե ավտո բրդող

Գագիկ Բեգլարյանը մեքենան բռթում ա, որ դուրս գա ձնոտ տարածքից: Հատուկ Գագիկ Բեգլարյանի համար, մի նկատառում անեմ, նա տրանսպորտի նախարար է, ոչ թե ավտո բռթող: Ասածս ունի իր իմաստը հետևյալ ենթատեքստում, ոչ ոք չի կասկածում, որ Բեգլարյանը ավտո բռթել կարա, բայց ես ցանկանում եմ, որ Բեգլարյանը ոչ թե ավտո բռթի, որը կարա անի, հաշվի առնելով իրա անցյալը, այլ ցանկանում եմ, որ իր ղեկավարած նախարարությունը այնպես աշխատի, որ ձյունը ժամանակին մաքրեն: 

Նման մի բան էլ եղել է 2011 թվականին, երբ ամռանը երկու տղայի կյանք Սևանում փրկել էր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դրա մասին գրեցին, էդ նախարարին մի լավ գովացին, բայց դեպքից տաս օր անց 3 տղա մահացավ, ու ԱԻ նախարար Երիցյանի ղեկավարած կառույցի փրկարարները չես իմանում ուր էին:

Հիմա ասածս հետևյալն ա, որ դուք` պարոնայք նախարարներ, ի պաշտոնե ոչ ավտո բռթող եք, ոչ էլ մարդ փրկող, դուք պետք է ղեկավարեք, որ ձեր աշխատակիցները պարտռաճանաչ մաքրեն ճանապարհները, և փրկեն մարդկանց, այլապես դուք նմանվում եք .....

ՀԳ. Գագիկ Բեգլարյանին գործընկերս հարց էր տվել, թե ովքեր են ֆեոդալները. Գագիկ Բեգլարյանը պատասխանում է. «Ֆեոդալները նրանք են, ովքեր մարդ են ծեծում»: Հիշեցնեմ, որ Գագիկ Բեգլարյանը հենց մարդ ծեծելու համար հրաժարական տվեց, ուստի իր ասածից հետևում է, որ նա հենց ֆեոդալ է:

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more