Javakhk բլոգը անդրադարձել է Իլյա II-ի հայտարարությանը` կապված Ղարաբաղի հետ, մասնավորապես, նշելով.
Երբ ադրբեջանամետ հայտարարություններ անում են մարդիկ, որոնց աշխատանքը կապված է նավթի կամ գազի հետ, ապա մոտիվացիան կարելի է հասկանալ միանգամից: Սակայն երբ վրացական օգտատերերի հայտարարությունները կապված են Ղարաբաղի հետ, ապա ավելի հետաքրքրաշարժ է դառնում, քանի որ հատկապես վրացական աղբյուրները նշում են, որ այդ տարածաշրջանում դարեր ի վեր ապրել են հայեր:
Այդ պատճառով դժվար է Վրաստանի պատրիարք Իլյա II-ից սպասել հայտարարություն, ըստ որի` «Ղարաբաղը պատկանել է և պատականելու է Ադրբեջանին»: Դուրս է գալիս, որ վրաց պատրիարքը մերժում է հենց եկեղեցական աղբյուրները:
Հիշեցնենք, որ Anspress լրատվական կայքը մեջբերել է Իլյա Երկրորդի խոսքերը, ով նշել էր. «Լեռնային Ղարաբաղը պատկանել է և պատկանելու է Ադրբեջանին»: