▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամապանակ երբեք չի օրհնվում, դա սնոտիապաշտություն է․ Տեր Եսայի քահանան՝ Մյուռոնօրհնեքին դրամապանակները օրհնելու երևույթի մասին

Դրամապանակ կամ փող երբեք չի օրհնվում, եկեղեցական նման կարգ գոյություն չունի, դա համարվում է սնոտիապաշտություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ  համացանցում տարածված և մեծ աղմուկ հանած տեսանյութին, որտեղ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ներկաներից մեկը եկեղեցու սպասավորին է փոխանցում դրամապանակը, որպեսզի այն օրհնեն։   

Նրա խոսքով՝ նման սնոտիապաշտական դրսևորումները մեր ժողովրդի մեջ շատ են, իսկ իրենց ջանքն ու քարոզը նրանում է, որ նման երևույթները վերանան։ 

Թե ինչպիսին է եկեղեցու դիրքորոշումը համացանցում տարածված տեսանյութում կատարվածին՝ Տեր Եսային ասել է​​​​​​​, որ Մայր Աթոռն առաջիկայում անպայման կանդրադառնա դրան․ «Այդ պահին ես այնտեղ չեմ եղել, բայց ենթադրում եմ, որ այդքան մադ կար հավաքված, տարբեր իրեր էին տալիս,  ուշադրությունից սպրդել է դրամապանակը և իներցիայով վերցրել են»,- ասել է​​​​​​​ Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Նկատենք՝ ամեն դեպքում չկար արգելող ձեռք և խորանին մեկնած գրեթե ամեն բան վերցվում էր խորանի մոտ կանգնած սպասավորների կողմից, ու վերադարձվում՝ իբրև օրհնելով այն, ընդ որում երեկ դրամապանակ օրհնելու մի քանի դեպք նկատվեց նույն տեսանյութում։

Սակայն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել է, որ ինքը տեղեկացված է մեկ դեպքի մասին, որը տարածվել է համացանցում, այլ դրվագներ չի նկատել։

 

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more