▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ելիզավետա II-ը խախտել է օրենքը՝ նկարվելով 7-ամյա աղջնակի հետ

Փոքրիկ 7-ամյա  Ջեսսիկա Ֆիտչը հարկադրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ին՝ խախտել օրենքը: Երեխան այնքան շատ է ցանկացել լուսանկարվել թագուհու հետ, որ վերջինը չի կարողացել մերժել նրան: Իսկ թագուհին երբեք օրենքներ չէր խախտել.գրում է The Telegraph-ը:

Պարզվում է, որ երեխան զբոսնել է Բուքինգհեմյան պալատի այգում, որտեղ և տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ թագուհու  60-ամյա գահակալության առիթով: Իսկ աղջնակի այնտեղ հայտնվելը պատահական չէ: Նրա հայրը համագործակցում  է տեղի զինված ուժերի հետ:

Ջեսսիկան, գրկած փոքրիկ Բերտա արջուկին, զբոսնել է բարձրաստիճան անձանց հետ, հետո նրա հայրը մոտեցել է թագուհուն՝ խնդրելով նկարվել իրենց արջուկի հետ:

Թագուհին մի փոքր մտածելուց հետո համաձայնել է: Աղջնակի հայրը դողացող ձեռքերով կատարել է պատմական «Ջեսսիկան, Բերտան և Ելիզավետան» լուսանկարը.գրում է vesti.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more