Հայկական ռոքի կնքահայր «Empyray» խումբը որոշակի դադարից հետո կրկին վերադառնում է: «Վերադառնում եմ» երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այն հեռուստադիտողի դատին կներկայացվի 15-20 օրից:
Երաժշտության և խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը` Բաբկեն Ադամյանը: Գաղափարն ու անիմացիոն աշխատանքների միտքը Մուշեղ Գարուկյանինն է: Օպերատորներն են Գևորգ Դարբինյանը և Հակոբ Մխիթարյանը:
Ի դեպ` այս տարի լրանում է «Empyray» խմբի 20-ամյակը, որի շրջանակներում հավանաբար մայիսին խումբը մենահամերգ կունենա:
«Մեզ մոտ միշտ լինում են հարաբերական դադարների և ակտիվ գործունեությանփուլեր: Դադարները մեզ մոտ ինքնպատակ չեն լինում»,- ArmStar.am-ի թղթակցին ասել է խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: