▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր ակտիվիստներ, ինչո՞վ եք տարբերվում կաշառակեր չինովնիկից

Ինձ համար նոնսենս են iPhone 5, HTC, Blackberry, Sirocco Gold, Vertu և այլ թանկարժեք հեռախոսներ բռնող, ջիպ քշող, տարին մեկ-երկու անգամ ծով գնացող ընդդիմադիր ակտիվիստները, ովքեր դոշ են պատռում, թե որքան շատ են իրենք ցանկանում, որ քաղաքացին լավ ապրի:

Ուզո՞ւմ ես, որ քաղաքացին լավ ապրի... Վաճառիր թանկարժեք հեռախոսդ, ինձ նման հասարակ հեռախոս գնիր, մնացած գումարը տուր չունեվորին; վաճառիր ջիպդ, ինձ նման հասարակական տրանսպորտից օգտվիր, մնացած գումարը տուր չունեվորրին; տարին մեկ-երկու անգամ ծով մի գնա հանգստանալու, այդ գումարը տուր չունեվորին, եթե այդ աստիճան անկեղծ ու մաքուր են քո նպատակները: Բայց ո՛չ, դու դա չես անի, կասես. «Բա պետությունն ինչի՞ համար ա: Պետությունը պտի անի»:
Ո՞վ քեզ նման բան ասաց: Իսկ դու պետության մասնիկ, պետության բջիջ, պետության պաղկացուցիչ մասնիկ չե՞ս, փարիսեցի՛:
Բա դա նույնն է, ինչ դու ընտանիք, երեխա ունենաս, բայց կոպեկ գումար չծախսես իրենց վրա, որովհետև, արի ու տես, իրենց կամ քո ծնողն է պահում, կամ աներդ: Մի փոքր խորը մտածեք և կհասկանաք, որ դրանք նույն բաներն են:
Այդ ի՞նչ կախարդական փայտիկ ունեք, որ, Աստված չանի, իշխանության գալուն պես մեկ օրվա մեջ այնպես կանեք, որ ժողովուրդը լավ ապրի, ինչպես գոռգոռում եք: Բա եթե ունեք այդ փայտիկը, ինչո՞ւ այնպես չեք անում, որ ժողովուրդը լավ ապրի: Թե պարտադիր պետք է իշխանություն լինեք, «վլաստ» ունենաք, որ նոր այդ մոգական ուժով օժտված փայտիկը գործի գցեք: Ինչո՞վ եք տարբերվում կաշառակեր չինովնիկից... Միայն նրանով, որ նա լուռ է, քանի տեղը տաք է, իսկ դուք բարձր-բարձր գոռգոռում եք, որ իր տեղը նստեք: Բավ է էլի ուղեղ արդուկելով զբաղվեք, ոմս փարիսեցիներ: Ժողովրդի խնդիրներով կարելի լուռ անհանգստանալ, այլ ոչ թե աջ ու ձախ գոռգոռալ, որ անհանգիստ եք, ինչը միայն դիվիդենտներ քաղելու համար է արվում...
/©Հովազ/

Ալբերտ Ունուսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more