▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընթերցողի կոչն Իվետա Մուկուչյանին՝ որպես հանրային մարդ ունենալ պատասխանատվություն հանրության առաջ

Այս օրերին բազմաթիվ կայքերում մենք տեսնում ենք բնական ջրերից մեկի գովազդը՝ երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: Հայտնի է, որ այդ ջուրն արտադրող ընկերությունը պատկանում է գործարար Ռուբեն Հայրապետյանին: Նախորդ տարվա հունիսին  Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո գիտակից հասարակությունը  պետք է բոյկոտ հայտարարի Հայրապետյանին պատկանող ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, ԶԼՄ-ները պետք է հրաժարվեն դրանք գովազդելուց: Հիմա շուկայական հարաբերություններ են և առանց գովազդի հեռուստատեսությունները դժվար են պահպանում իրենց գոյությունը, սակայն ապրանքնիշեր կան, որոնց գովազդելը ցինիզմ է:

Շատ  ընկերություններ պայմանագրեր են կնքում ճանաչված մարդկանց հետ՝ դարձնելով վերջիննրիս ընկերության գովազդային դեմքը:

Դա ընդունված տարբերակ է և դրա մեջ վատ բան չկա:

Այստեղ խնդիրը գովազդվող ապրանքն է:

Երգչուհի Իվետա Մուկուչյան իր ճանաչումը ձեռք է բերել ժողովրդի շնորհիվ, իսկ ժողովրդի որոշ հատվածի համար վիրավորական կլինի տեսնել երգչուհուն Ռուբեն Հայրապետյանի ընկերության արտադրանքը գովազդելուց:

Հարսնքարի դեպքը շատ մեծ հնչեղություն ունեցավ:

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մեկը կարող է չիմանալ այդ մասին: Սակայն հայ երգիչների պարագայում զարմանալի չի լինի, եթե նրանցից մեկը չիմանա այդ մասին: Անտեղյակությունը կլինի երգչուհու միակ արդարացումը: Տեղյակ եմ, որ նա պատրաստվում է  նկարահանվել նոր գովազդում:

Կոչ եմ անում Իվետա Մուկուչյանին՝ որպես հանրային մարդ ունենալ պատասխանատվություն հանրության առաջ և հրաժարվել համագործակցությունից:

 


Հարություն Թովմասյան

Asekose.am-ի ընթերցող

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more