«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանքին և վաղը սպասվող դատական նիստին։
«Ապօրինի կալանք, 9 ամիս անարդարադատություն։ Երբ դատարանը դառնում է ճնշման գործիք, դա վնասում է յուրաքանչյուր քաղաքացու։ Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի։ Վաղը հակակոռուպցիոն դատարանը պետք է քննի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
15։30-ին ես լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանի առջև՝ սատարելու նրան և պահանջելու օրենքի գերակայություն ու արդարադատություն», - ասել է նա։


