▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ձեր տուն գող է մտնում` առաջինը Դուք եք զգուշանում, թե՞ դիմում եք ԱԱԾ.Կոմիտաս Վարդապետ

Աղանդները գնալով ավելանում են, իսկ ՀՀ քաղաքացին շարունակում է կորցնել իր դեմքը: Վերջինը Քրիստոնեական միջազգային ընտանիք աղանդն է, որի հիմքում միասեռականությունն է, ինցեստը, մանկապղծությունը, խրախուսվում է մարդասպանությունը:

«Հայ ժողովրդին բաժանում են 215 տարաբնույթ աղանդների մեջ: Անկախությունից կամ նույնիսկ երկրաշարժից հետո է, որ տարաբնույթ աղանդներ մտան Հայաստան` փորձելով պառակտել հայ ժողովրդին` օգտվելով սոցիալ-տնտեսական ծանր վիճակից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան մուտք գործած և գործող աղանդների մասին` ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Արաբկիրի Հայորդաց տան ղեկավար Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը` հավելելով.

«Յուրաքանչյուր աղանդավորական շարժման հիմքում ազգի պառակտումն է, նրանք շարժվում են` եթե ուզում ես կործանել երկիրը, անբարոյականություն քարոզիր երիտասարդության շրջանում սկզբունքով»:

Հարցին, թե ինչո՞ւ պետությունը, ԱԱԾ-ն քայլ չեն ձեռնարկում` Կոմիտաս Վարդապետը  հարցին հարցով պատասխանեց` ասելով.

«Երբ Ձեր տուն գող է մտնում` առաջինը Դուք եք զգուշանում, թե՞ դիմում եք ԱԱԾ: Առաջին հերթին դուք պետք է զգույշ լինեք: Ցավալի է, որ ամեն ինչ մեզնից դուրս ենք փնտրում: Եվ, եթե անդեմ ու անդիմագիծ գնում ենք նրանց հետևից` նշանակում է որևէ սրբություն չկա մեզ համար»:

Կոմիտաս Վարդապետի խոսքով մեզ ազգային ծրագիր է անհրաժեշտ, պետք է ազգ ձևավորելու գաղափար լինի.

«Իսրայելը մեզանից հետամնա՞ց է, որ թույլ չի տալիս որևէ աղանդի մուտք իր երկիր: Շատ կցանկանայի, որ այս դեպքում նմանվեինք հրեաներին»,-նշեց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն էլ անդրադառնալով նոր աղանդին` ասաց, որ կանանց միջոցով գրավում են տղաներին, հետո ընտանիքներին են ընդգրկում.

«Աղանդը Հայաստանում գրանցված չէ, տնային հավաքներից են սկսել: Մի շարք եվրոպական երկրներում արգելվել է այդ աղանդի գործունեությունը, հիմա անվանափոխել, եկել են Հայաստան»,-փաստեց Սևակ Հովհաննիսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more