▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ վերականգնվեն մյուս ֆուտբոլիստները, հարձակման գիծը ավելի կուժեղանա. Շալանդ

Հայաստան — Ֆրանսիա հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:

- Ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի խաղը:
- Ինչպես երեկ նշեցի, որ մեզ դժվար հանդիպում է սպասում, արդյունքից զարմացած չեմ: Ինչ վերաբերում է թիմի ցուցադրած խաղին, ապա ոչ մի առարկություն չունեմ: Լավ խաղացինք, նույնիսկ մի քանի վտանգավոր պահեր ունեցանք: Ներդրեցինք մեր ուժերը, սակայն ավելին անել չէինք կարող: Կարող եմ ասել, որ նույնսիկ հպարտ եմ մեր հավաքականի խաղով:

- Այս խաղում նոր փորձարկումներ կատարեցիք, ինչ-որ նոր բա՞ն իմացաք այդ փորձարկումներից:
- Մարտավարական առումով մեր թիմը միասնական էր: Երբ վերականգնվեն մյուս ֆուտբոլիստները, հարձակման գիծը ավելի կուժեղանա: Իսկ այս խաղերում ինձ համար ավելի կարևոր են լուծել պաշտպանության խնդիրները:

- Հովհաննես Համբարձումյանը երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ և հանդես եկավ հարձակման գծում: Այլ ֆուտբոլիստներ չկայի՞ն, որ կարող էին ուժեղացնել հարձակման գիծը:
- Այո, այլ ֆուտբլիստներ կային, ովքեր կարող էին ուժեղացնել հարձակման գիծը, սակայն մենք խնդիր ունեինք, պետք էր ձախ եզրում վնասազերծել Վալբուենային, այդ եզրով ֆրանսիացիները շատ վտանգավոր էին գրոհում: Այդ քայլով ես փորձեցի ուժեղացնել նաև պաշտպանության եզրը: Բացի այդ, Համբարձումյանը ընդհանուր առմամբ, վատ հանդես չի գալիս հարձակման գծում, ինչը ցույց են տալիս նրա ակումբային խաղերը:

- Ի՞նչ կասեք Արտյոմ Սիմոնյանի խաղի մասին:
- Գոհ եմ նրա խաղից` տեխնիկական առումով, նա նաև վատ չի պաշտպանվում: Սիմոնյանն առայժմ խաղում է «Զենիթի» փոխարինողների կազմում, նրա այսօրվա խաղից ես գոհ եմ:

 

ՀՖՖ

Աղբյուր` footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more