▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ խոսում եմ Ռոբերտ Քոչարյանի մասին` սկսում են նման վերաբերմունք իմ անձի նկատմամբ...yerkir.am

 

«Դուքենդո» կարատեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ երեկոյան ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք զինամթերքի մասին տեղեկությունը, հայտարարեց, որ արդեն 15 տարի է` ֆիլմեր են նկարահանում, եւ այդ զինամթերքը միշտ ուժային կառույցներից ` նախարարություններից են ստացել և ֆիլմերը նկարահանելուց հետո` հետ վերադրաձրել:
 

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում գտնվող  «Դուքենդո» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով երեկ  ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք զինամթերքի մասին տեղեկության ու նշել է, որ ավելի քան 15 տարի է իրենք  ֆիլմեր են նկարահանում, եւ  նշված  այդ զինամթերքը միշտ ուժային կառույցներից ` նախարարություններից են ստացել և ֆիլմերը նկարահանելուց հետո` հետ են վերադարձրել:

Գոռ Վարդանյանը նաև նշել է, թե  այսօր կապելով իրեն և իր ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ի նչ-որ ուժեր  նպատակ ունեն սևացնել իր անունը և ազդել իր վարկանիշի վրա, որը «ցավոք սրտի հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների»:

Հիշեցնենք, որ օրերս  լրատվամիջոցներում հրապարակումներ եղան քրեական աշխարհում հեղինակություն վայելող Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանի վերաբերյալ, որոնցում հիմնականում շոշափվում է վերջինիս կապը «Դուքենդո» միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ: 

Նշենք, որ yerkir.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանն ասել է, որ  երբ ինքը կարծիք է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` նման վերաբերմունք է նկատում:   «Ցանկացած ժամանակ, երբ որ ես իմ կարծիքն եմ արտահայտում Ռոբերտ Քոչարյանի մասին` սկսվում են նմանատիպ անբարոյական վերաբերմունք դրսևորել իմ անձի և իմ ֆեդերացիայի նկատմամբ: Էնքան հանցագործներ կան մեր երկրում. և’ պաշտոնյաներ, և’ մարզպետներ, և’ պատգամանվորներ, թո’ղ գնան` այդ մարդկանց ստուգեն»,-հայտարարել է նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more