▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելում են բոլոր այն բակերը, որտեղ կատարվել են «բարեկարգման» աշխատանքներ և վեր են հանում խնդիրները։
Այս անգամ այցելել ենք Դավթաշեն 2 թաղամասի 19, 20 շենքերի բակեր։ Խնդիրները շատ են` սկսած ոռոգման համակարգից, մինչև լուսավորություն։ Այս ամենի համար քաղաքային իշխանությունները բյուջեից ծախսել են 9.7մլն դրամ։ Սա բյուջեի մսխման դասական օրինակ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more