▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենտրոնում հեծանվորդը գնդակահարել է տաքսու վարորդին

shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Երեւանի կենտրոնում` հենց Մաշտոցի պողոտայում երեկ` հուլիսի 25-ին, սպանություն է կատարվել: Գիշերը` ժամը 00:50-ի սահմաններում հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել է տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին: Վահան Հովհաննիսյանի հարազատների փոխանցմամբ, նա մեքենայով հասել է Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի հատված, որտեղ վեճ է ծագել մի հեծանվորդի հետ: Վերջինս նստել է տաքսին, ապա քիչ անց դուրս եկել եւ փախուստի դիմել: Վահան Հովհաննիսյանը եւս դուրս է եկել մեքենայից եւ ընկել: Ժամանած շտապօգնությունը վարորդին տեղափոխել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ժամը 3-ի սահմաններում Հովհաննիսյանը մահացել է: Նրա մարմնից դուրս են բերել «ՏՕԶ» տեսակի հրազենի գնդակ: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին: Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Սպանվածը ամուսնացած էր, ուներ 7 եւ 2 տարեկան դուստրեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more