▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանի հերթական կոռուպցիան եմ ներկայացնում․ Չախոյան

Երևանի քաղաքապետարանի հերթական կոռուպցիան եմ ներկայացնում․ Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

14.778.058 մլն դրամի վատնում

ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/159 ծածկագրով Մաշտոցի 40 և Մաշտոցի 40Ա հասցեներում Երևանի քաղաքապետարանի ծրագրով բակային տարածքի և խաղահրապարակի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում են կոպիտ նորմերի խախտումներով։

Ուրեմն՝

 Ըստ ծավալաթերթի Երևանի քաղաքապետարանը պետք է վճարի 2000մ² "Խճային հիմք H=12սմ" համար 2.855.662 մլն դրամ, սակայն իրականում H=12սմ խճային հիմք չկա։

Ըստ ծավալաթերթի 2000մ² "Բիտումի լցում խճի վրա (4.12տ/1000մ²) համար Երևանի քաղաքապետարանը պետք է վճարի 8.24տ բիտումի համար 2.105.393 մլն դրամ, սակայն շինարարը նախատեսված 8.24տ բիտում չի լցրել խճի վրա։

Ըստ ծավալաթերթի Երևանի քաղաքապետարանը պետք է վճարի 2000մ² ասֆալտաբետոնե ծածկույթի համար 9.817.003 մլն դրամ։

Առանց բիտումի և առանց 12սմ խճի իրականացրած 2000² ասֆալտը անորակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more