▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. 3-ամյա փոքրիկը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 15-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա Սերյոժա Գևորգյանի մահվան փաստով։ Հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանը իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Ս. Գևորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխան վրաերթի ենթարկված Ծ. Գրիգորյանի թոռնիկն էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more