▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւակի 5 հասցեում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել․ շրջակայքի բնակիչները ստորագրահավաք են արել եւ երեկ ներկայացրել են դատախազություն, կառավարություն:

Կառուցապատողը Kam Development ընկերությունն է, պայթեցնողը` թիվ 1 տպարանի, «Ձյունիկ» պահեստի պայթեցնող «Նորտեխշին» ընկերությունը, որի տնօրենը Հայկական ժողովրդական շարժման անդամ, քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանն է: Բնակիչները կարծում են, որ պայթեցումը վնասելու է իրենց շենքերի սեյսմակայունությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more