Հունվարի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 01։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «հրազենային վնասվածքներով» «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիրավորը Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Մ-ն է, գտնվում է վիրահատարանում։
Իրավապահների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։


