▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տեսախցիկն արձանագրել է տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահն ու ավտովթարը

Shamshyan.com–ը ներկայացրել  է մայիսի 16-ին Երևանում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, տեղի ունեցած տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահը: Կայքի տեղեկություններով՝  պարզվել է, որ երեկ Երևանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում «Հայաստան» հանրախանութի հարևանությամբ վրաերթի ենթարկվածների, վարորդների ինքնությունը:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Dodge մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Տիգրան Թովմասյանը, ով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Լուիզա Սիմոնյանին, 4-ամյա Գարիկ Ս.-ին և 61-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին:

Վրաերթի ենթարկվածներից Լ. Սիմոնյանն ու  Լ. Հովհաննիսյանը  տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գարիկ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Dodge-ի վարորդ Տ. Թովմասյանը՝  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more